ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Մոուրինյոյից պահանջում են այլևս երբեք Մխիթարյանին չնստեցնել պահեստայինների նստարանին

Մոուրինյոյից պահանջում են այլևս երբեք Մխիթարյանին չնստեցնել  պահեստայինների նստարանին
02.12.2016 | 11:44

«Վեստ Հեմի» հետ «Մանչեստր Յունայթեդի» ներքին առաջնության խաղից հետո բրիտանական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մրցելույթին:


Իբրահիմովիչի, Ռունիի, Մարսիալի, Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատելով ութ բալով՝ Manchester Evening News-ը գրում է. «Նա այն ֆուտբոլիստն է, որն արդարացնում է Մոուրինյոյի նախընտրած խաղային սխեմայի ընտրությունը: Մխիթարյանը երկու գոլային փոխանցում կատարեց, գործում էր թեթևությամբ: Այժմ պետք է պրեմիեր լիգայի մեկնարկային կազմում լինի»:
Daily Mail-ի արձագանքն այսպիսին է. «Երկու գոլային փոխանցում, որոնցից առաջինն իսկական գեղեցկություն էր, և Մոուրինյոն արդեն պարզապես չի կարող նրան կազմից դուրս թողնել: «Էվերտոնի» հետ խաղում նա պետք է մեկնարկային կազմում լինի թեկուզ միայն նրա համար, որ երբ Մխիթարյանը խաղադաշտում է, «Յունայթեդը» լրացուցիչ շարժիչ է միացնում: Հազվադեպ է սխալ փոխանցում կատարում, հրաշալի կերպով ազատ տարածություններ է գտնում ու լավ է տեսնում դաշտը: Եվ, որ ամենակարևորն է, նա «Յունայթեդի» խաղաոճի ֆուտբոլիստ է: Խաղում է տեմպով, շատ է վազում: «Օլդ Թրաֆորդը» նրա կարիքն ունի»:
Mirror-ն իր հոդվածում առանձին ենթավերնագրով է արձագանքել («Մխիթարյանն օգտագործում է հնարավորությունը») մեր ֆուտբոլիստի խաղին. ««Յունայթեդի» 26-միլիոնանոց ձեռքբերումը ստիպված էր համբերատար լինել, սպասելով, թե երբ Մոուրինյոն իր ուժերը կօգտագործի: Երկու գոլային փոխանցում, և նա «Յունայթեդի» համար արդեն իրական ակտիվ է դառնում»:


Այլ պարբերականների նման անդրադառնալով Մխիթարյանին տված Մոուրինյոյի գնահատականին՝ ESPN-ը անում է հետևյալ հարցադրումը՝ «Արդյո՞ք սկզբում Մխիթարյանին չվստահելու քաղաքականությունը սկսեց իր պտուղները տալ, թե՞ «Մանչեստր Յունայթեդի» մարզիչն այսքան ժամանակ սխալվում էր։ Մոուրինյոն, իհարկե, կպնդի երկրորդը, նշելով, որ Մխիթարյանին պետք էր հարմարվել անգլիական ֆուտբոլին: Սակայն փաստն այն է, որ «Ֆեյենորդի» հետ նախորդ շաբաթ ու «Վեստ Հեմի» հետ այսօր Մխիթարյանը հիասքանչ էր խաղում ու տպավորություն չէր թողնում, որ դժվար է հարմարվել նոր պայմաններին: …Եվ հիմա ի՞նչ պիտի անի Մոուրինյոն: Խուան Մատան հրաշալի մրցաշրջան է անցկացնում, և հնարավոր է, Մխիթարյանը դեռ ավելին պիտի անի (օրինակ՝ նա «Օլդ թրաֆորդից» դուրս դեռ չի փայլել) մարզչին ապացուցելու, որ պետք է նրա թիվ մեկ ընտրությունը լինի: Համենայն դեպս նա գոնե ցրեց այն կասկածները, որ ունակ է խաղալու այս թիմում»:
Metro պարբերականը գրում է. ««Յունայթեդի» երկրպագուները Մոուրինյոյից պահանջում են այլևս երբեք Մխիթարյանին չնստեցնել պահեստայինների նստարանին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ